29/03/2024 21:09
Դատարանն անվավեր է ճանաչել Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն ազատվել էր աշխատանքից
Երևանի առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։
Անի Եղիազարյանն այդ մասին հայտնել է սոցցանցի իր էջում՝ գրելով․ «Հաշվետու լինելով հանրության առջև և խոնարհումս բերելով բոլոր մտահոգ մարդկանց՝ ուզում եմ կիսվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռով»։
Դատարանը որոշել է նաև ԿԳՄՍՆ-ից հօգուտ Անի Եղիազարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։