30/03/2024 16:36
«Այս տոնը հույսի հաղթանակն է հուսահատության նկատմամբ»․ Նարեկ Մալյանը բանտից շնորհավորել է արժանապատիվ քրիստոնյաներին
Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը բանտից շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ․
«Սիրելի գաղափարակից ընկերներ, քրիստոնյա հայեր, հանգամանքների բերումով բանտից շնորհավորում եմ քրիստոնեական ամենակարևոր և ամենագեղեցիկ տոնի առթիվ:
Սուրբ Հարությունը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, հավիտենականության հաղթանակը՝ կործանման նկատմամբ, սիրո հաղթանակը՝ ատելության նկատմամբ, խոնարհության հաղթանակը՝ հպարտության նկատմամբ և, ի վերջո, այս տոնը հույսի հաղթանակն է հուսահատության նկատմամբ:
Այս տողերի հրապարակման պահին ես երևի, աղոթքս ավարտելով, հաղորդություն ընդունելուց կլինեմ:
Այս տոնի առթիվ իմ աղոթքների մեջ ես խնդրում եմ Տիրոջն ինձ ուժ և կամք շնորհել՝ չարիքի դեմ մինչև վերջ անմնացորդ կռվելու համար:
Աղոթում եմ չարի դեմ պայքարում իրենց կյանքը և առողջությունը զոհաբերածների համար: Աղոթում եմ Բաքվի և Երևանի բանտերում ապօրինի բանտարկված իմ հայ եղբայրների համար:
Հարության լույսն ուղեկից լինի բոլոր արժանապատիվ քրիստոնյաներին:
Քրիստոս հարյավ ի մեռելոց»։