30/03/2024 16:07
Զելենսկին աշխատանքից ազատել է իր աշխատակազմի մի խումբ պաշտոնյաների, այդ թվում՝ վաղեմի ընկերոջը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կադրային «ջարդ» է արել իր աշխատակազմում։
Այսպես, Սերգեյ Շեֆիրն ազատվել է նախագահի առաջին օգնականի պաշտոնից։ Զելենսկին աշխատանքից ազատել է նաև իր խորհրդականներին՝ Օլեգ Ուստենկոյին, Սերգեյ Տրոֆիմովին, Միխայիլ Ռադուցկիին, Ալյոնա Վերբիցկայային, Նատալյա Պուշկարյովային։
Նշենք, որ Սերգեյ Շեֆիրը համարվում է Վլադիմիր Զելենսկու վաղեմի ընկերը․ նա պատասխանատու էր Զելենսկու աշխատանքային գրաֆիկի կազմման հարցում, հանդիսանում է նաև «Студия Квартал-95»-ի հիմնադիրը և տնօրենը։
Նախօրեին Զելենսկին աշխատանքից ազատել է նաև իր աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Անդրեյ Սմիրնովին ու Ալեքսեյ Դնեպրովին, ինչպես նաև հետ է կանչել Մոլդովայում Ուկրաինայի դեսպան Մարկ Շևչենկոյին։