30/03/2024 12:04
Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդովը Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Հանդիպումն անցել է «բարեկամական և վստահելի մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերային ոգուն»։