30/03/2024 09:49
«Հրապարակ». Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որոշ տեղեկություններով, մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում և առաջիկա համապետական ընտրություններին հանդես գալ իբրև ընդդիմադիր։ Նա սերտ շփումների մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, և չի բացառվում, որ նրա հիմնադրած «Հանուն հանրապետության» կուսակցության հետ դաշինքով մասնակցի ընտրություններին։ Պատմում են, թե Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից` համարում է, որ ըստ արժանվույն չեն գնահատել իրեն:
Հիշեցնենք, որ Արցախի հայաթափումից հետո նախատեսվում էր վտարանդի արցախցիների խնդիրներով զբաղվող կառույց ստեղծել, որը պետք է ղեկավարեր ՊԲ նախկին հրամանատարը, սակայն ինչ-որ պահի հրաժարվեցին այդ մտադրությունից։ Չի բացառվում, որ նաև Փաշինյանի համաձայնությամբ են այս միավորները ստեղծվում, որ ընդդիմադիր դաշտը լցնեն: Արևմտամետ շրջանակները սերտ համագործակցում են ՔՊ-ական իշխանությունների հետ, և այդ դաշտում ձևավորվող ցանկացած միավոր այսօր և ապագայում համաձայնեցվելու է Փաշինյանի հետ»։