30/03/2024 17:08
Մոլդովան կրկին գյուղմթերք կարտահանի Ռուսաստան․ հարցը «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ է քննարկվել
Մոլդովայի խորհրդարանի պատգամավորները ԱՊՀ անդամ պետությունների միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ քննարկել են Ռուսաստան մոլդովական գյուղմթերքի արտահանման վերականգնման հարցը։ Մոլդովա վերադառնալուն պես՝ պատգամավորները հանդիպումներ են անցկացնելու գյուղատնտեսների հետ՝ Ռուսաստանի հետ ուղիղ աշխատելու հնարավորությունների մասին նրանց իրազեկելու նպատակով։
Մոլդովական գյուղմթերքը ուղարկվելու է Ռուսաստանի պահեստներ, որտեղ ենթարկվելու է բուսասանիտարական ստուգման ու բաշխվելու է առևտրի ցանցերին։
Նշենք, որ 2023 թվականի ամռանը «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակել էր Մոլդովայի 31 շրջաններից բուսական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան՝ դրա որակի հետ կապված խնդիրների պատճառով։