30/03/2024 10:08
«Ժողովուրդ». Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի համար «ապագա կա»-ն վաղուց լուծված հարց է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի գրեթե ողջ ընտանիքը արդարադատական համակարգում է։
Դժվար է ասել՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանն է արդյոք նպաստել ընտանիքի նման հաջող կադրային դասավորությանը, թե նրա կինը, բայց «սքրինշոթ»-երի հերոսը իշխանություններից իրավմամբ դժգոհելու առիթ չունի։ Նրա կինը` Ալիսա Մկրտչյանը, Սնանկության դատարանում է աշխատում, դուստրը` Ռուբինա Մխիթարյանը՝ Արդարադատության նախարարությունում, իսկ վերոնշյալ անձանց հայտարարագրերում եկամուտները արտացոլված են անվերջ դրամական նվերներով։ Ըստ ամենայնի, դատավոր Մխիթարյանի համար «ապագա կա»-ն վաղուց լուծված հարց է»։