30/03/2024 14:45
Զգուշացե՛ք. կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ. ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք` խոստանալով օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտ, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
«Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։
Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,- ասվում է հաղորդագրությունում: