30/03/2024 11:19
Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան կկատարի իր պարտավորությունները, սակայն արժե հարցնել Երևանին՝ արդյո՞ք նա դա ցանկանում է. ՌԴ դեսպան
Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները՝ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում, սակայն արժե հարցնել Երևանին՝ արդյո՞ք նա դա ցանկանում է։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես հիմքեր չունեմ կարծելու, որ Ռուսաստանը հրաժարվում է այն պարտավորություններից, որոնք ստանձնել է մեր ունեցած համաձայնագրերով։ Մեր բոլոր հրապարակային հայտարարությունները դա կասկածի տակ դնելու առիթ չեն տալիս»,- ասել է նա: