30/03/2024 10:47
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահները տեղակայվել են Փաշինյանի խնդրանքով. Սերգեյ Կոպիրկին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով, այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Չեմ նշի անգամ մեր դիտորդական կետերի տեղակայումը, որոնք վարչապետի Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Ռուսաստանի հաշվին տեղադրվել են Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի օգնեն կայունացնել իրավիճակը 2020 թվականին»,- նշել է նա:
Կոպիրկինի խոսքով` հայկական կողմը երբեք չի որոշել օրինականացնել ռուսական դիտակետերի տեղակայումը։