30/03/2024 18:53
Բեռլինում միտինգ է․ կառավարությունից պահանջում են այլևս զենք չուղարկել Ուկրաինա, դադարեցնել ներգրավվածությունը հակամարտությանը
Բեռլինում խաղաղ ցույց է․ մասնակիցները հանդես են գալիս Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների օգտին և Գերմանիայի կառավարությունից պահանջում են դադարեցնել ներգրավվածությունը հակամարտությանը։
«Ռիա Նովոստի»-ի թղթակիցը հայտնում է, որ միտինգի 6 000 մասնակիցները կարգախոս են ընտրել՝ «Մարտունակությու՞ն․ Այլևս երբեք»։ Շատերը ձեռքներին պահում են Ռուսաստանի ու Գերմանիայի դրոշները։
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները կոչ են արել խաղաղ բանակցություններ սկսել Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար, պահանջել են դադարեցնել Գերմանիայից զենքի մատակարարումը հակամարտության գոտիներ, հասնել խաղաղության՝ ամբողջ աշխարհում, կայունացնել համաեվրոպական անվտանգության համակարգը՝ գործընթացում ներգրավելով նաև Ռուսաստանին։
Նախատեսված է նաև քայլերթ՝ դեպի Բեռլինի կենտրոնական փողոցներ։