30/03/2024 09:38
«Ժողովուրդ». Մարդկանց հետ կենդանի շփումները հիասթափեցրել են իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրության հետ կենդանի շփումների և տարբեր սոցհարցումների արդյունքները հիասթափեցրել են հայրենի իշխանություններին: Արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը թե՛ անձամբ է գնում մարզեր, գյուղեգյուղ շրջում, տեղացիների հետ շփվում, թե՛ իր թիմակիցներին է ուղարկում այնտեղ:
Փաշինյանի և ՔՊ-ականների այս այցերը մեկ հստակ նպատակ ունեն՝ շոշափել հանրային տրամադրությունները և հասկանալ՝ ինչ վարկանիշ իրենք ունեն: Ահա այս այցերը, մարդկանց հետ կենդանի շփումները, մեղմ ասած, խորը հիասթափեցրել են իշխանություններին, քանի որ հստակ ցույց են տվել, որ իրենց վարկանիշը շատ կտրուկ անկում է ունեցել:
Սրա մասին նաև Փաշինյանին պարբերաբար մարզեր «գործուղված» իր թիմակիցներն են զեկուցել: Այսինքն՝ ՔՊ-ականների այցերը տարբեր մարզեր արդյունք չեն տվել ու չեն արդարացրել հույսերը: Դե իսկ մայրաքաղաք Երևանում իրավիճակն ավելի հուսադրող չէ իշխանության համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այս է եղել նաև պատճառը, որ վերջին շրջանում իշխանությունները նաև հետ են կանգնել արտահերթ ընտրությունների մտքից, քանի որ այս անգամ վարչական ռեսուրսն էլ անգամ կարող է չօգնել իրենց»։