31/03/2024 00:05
Դառնանք ազգ, որ բանակ է, դառնանք ազգ, որ ամրոց է, դառնանք ազգ, որ տաճար է․ Տավուշի թեմի առաջնորդ
Դառնանք ազգ, որ բանակ է,
Դառնանք ազգ, որ ամրոց է,
Դառնանք ազգ, որ տաճար է,
Որը չի՛ վախենում, չի՛ կքում, չի՛ փախչում, չի՛ ստում, չի՛ կեղծում ոչնչի դիմաց, ինչքան էլ դրանք դժվար լինեն որպես հարվածներ, որովհետև Քրիստոս հարյավ ի մեռելոց․․․
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզը Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին․
Քրիստոս Հարյա՜վ․․․
Մակարավանքից Հարության ավետիսը ուզում ենք, որ հասնի զրկված ու որբացած Արցախ աշխարհին․․․
Թող Հարության ավետիսը հասնի բոլոր նրանց, ովքեր տկարության մեջ են, վախերի ու կասկածների մեջ են, տագնապների մեջ են, վաճառված լինելու զգացումի մեջ են, վաճառած լինելու ապրումների մեջ են, անցնում են ուրացումի, մատնության եզրագծով, դեռ մտածում են իրենց կյանքի վերանորոգության մասին՝ վերադարձնելով նրանց դեպի ճշմարտություն և արդարություն․․․
Հարության ավետիսը հենց ձեզ, ներկաներ, թող այն պատի ու գրավի ձեր հոգին, որպեսզի այս խորհուրդը չմնա որպես օրացուցային անդրադարձ, այլ կյանք դառնա․․․
Մեր կյանքը սպանողներին ենք ասում՝ Հարության հաղթանակի լույսով՝ մի՛ ջանացեք, մի՛ փորձեք, ձեր ձեռքերը կկոտրվեն, ձեր ոտքերը կկաղան, ձեր աչքերը կկուրանան, ձեր ականջները կխլանան, ձեր սրտերը կտատամսեն, որովհետև մեր Տեր Աստվածն է առաջնորդում մեզ՝ մեր հաղթանակած Աստվածը
Մի՛ կասկածեք ձեր ճշմարտությանը, ժողովուրդ․․․»