31/03/2024 16:00
Հռոմի պապը երկխոսության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աջակցում է միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին:
«Ես աջակցում եմ միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, հուսով եմ` շարունակական երկխոսության շնորհիվ հնարավոր կլինի հասնել վերջնական խաղաղության»,- նշել է նա Սուրբ Հարության տոնին նվիրված իր ավանդական ուղերձում։
«Թող հարություն առած Քրիստոսը հույս տա աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց, ովքեր տառապում են բռնությունից, հակամարտությունից, սննդի անապահովությունից»,- հավելել է Հռոմի պապը։