01/04/2024 21:51
Մեր կուսակցական ընկերների մոտ ըմբռնում կա՝ 4 գյուղերը վերադարձնենք, իսկ հողակտորները՝ փոխանակենք․ Հովիկ Աղազարյան
«Փաշինյանի առաջարկած ծրագրերի ու քայլերի հաջորդականության վերաբերյալ մեր կուսակցական ընկերների մոտ ըմբռնում կա՝ չորս գյուղերը վերադարձնում ենք, իսկ հողակտորները պետք է փոխանակենք»,- 24news.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Այդ տարածքները տալուց հետո Ոսկեպարը շրջափակման մեջ չի հայտնվի, բայց հայաթափման վտանգի խնդիրն անորոշ է, չենք կարող ադրբեջանական իշխանություններին խնդրել, որ իրենց գյուղերը տեղափոխեն մեր սահմանից հեռու։ Երբ խաղաղություն հաստատվի, սահմանապահները կկանգնեն այդ տարածքում և անվտանգ կլինի»,- ասել է Աղազարյանը։