01/04/2024 22:12
Հիսուսին հավատացի Փաշինյանին ճանաչելուց հետո․ Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կիսում է Հայաստանի վարչապետի տեսակետը, թե «ՔՊ-ն մահացել է, ապա՝ հարություն առել»։
«ՔՊ-ն պատերազմից հետո հարություն է առել։ Մահացած էինք, ժողովուրդը մեզ հարություն տվեց, բովանդակային առումով համաձայն եմ Փաշինյանի հետ։ Հիսուսին չէի հավատում, Փաշինյանին ճանաչելուց հետո հավատացի նրան, Հիսուսի նման նպատակասլաց ու հավատարիմ է իր գաղափարներին»,- 24news.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավորը։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ վեց տարվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մահացել ու հարություն է առել, պատգամավորը նշեց, որ կիսում է վարչապետի տեսակետը՝ պատերազմից հետո «ՔՊ-ն» մի քանի անգամ հարություն է առել․ «ՔՊ-ն պատերազմից հետո հարություն է առել, մահացած էինք, ժողովուրդը մեզ հարություն տվեց, բովանդակային առումով համաձայն եմ Փաշինյանի հետ։ Հիսուսին չէի հավատում, Փաշինյանին ճանաչելուց հետո հավատացի նրան, Հիսուսի նման նպատակասլաց ու հավատարիմ է իր գաղափարներին»։