01/04/2024 10:48
Էրդողանի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների ՏԻՄ ընտրություններում:
«2023 թվականի մայիսին կայացած համընդհանուր և նախագահական ընտրություններում, մեր հաղթանակից ինը ամիս անց, ցավոք, մենք չկարողացանք ստանալ այն արդյունքը, որը ցանկանում էինք և հույս ունեինք քաղաքային ընտրություններում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Անկարայում։
Էրդողանն ընտրությունները ժողովրդավարության արժանի է անվանել․ «Ժողովուրդը քվեատուփերի միջոցով մեզ է փոխանցել իր ուղերձը, իր կամքն ու նախազգուշացումները»։
Կիրակի օրն անցկացված ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ շրջանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ ձայների գրեթե 90 տոկոսը հաշվարկելուց հետո:
Ընդդիմության վերահսկողության տակ, բացի Ստամբուլից, Անկարայից և Անթալիայից, հայտնվել են նոր քաղաքներ, ինչպիսիք են Բուրսա և Թեքիրդաղ արդյունաբերական կենտրոնները։