01/04/2024 15:58
ԿԸՀ-ն Տիգրան Ուրիխանյանի փոխարեն Երևանի ավագանու անդամ է գրանցել «Հանրային ձայն» կուսակցությունից Ալբերտ Մովսեսյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 1-ին գումարել է արտահերթ նիստ։
Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 29-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։
ԿԸՀ արձանագրությամբ՝ Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալբերտ Միհրանի Մովսեսյանը։