01/04/2024 17:53
«Կազմակերպության պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է»․ ՀԱՊԿ-ից պատասխանել են Փաշինյանին
ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում, РБК-ին ասել են ՀԱՊԿ-ից։
«Պատասխանատվության գոտուն վերաբերող ձևակերպումը բավականին բարդ է, հայտարարությունն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել երկրում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան, քանի որ համաձայն «Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման ու գործունեության մասին համաձայնագրի, որը 2010 թվականին ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, Կազմակերպության պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է»,- ասել են ՀԱՊԿ-ից՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե Կազմակերպությունը չպատասխանի՝ որն է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։
«ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը՝ երկկողմանի հիմունքներով կարգավորված Հայաստանի և նրա հարևանների միջև»,- ասել են ՀԱՊԿ-ից։