01/04/2024 15:28
Հայաստանի բանկերը «Միր» քարտերի ընդունումը դադարեցրել են ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով. Պեսկով
Հայաստանի բանկերը ապրիլին դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշման՝ պատժամիջոցների, երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի», - բացատրել է Կրեմլի խոսնակը:
«Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը և այլ հաստատություններ միջոցներ են ձեռնարկում ռիսկերը կանխելու համար», - եզրափակել է Կրեմլի խոսնակը:
Լրատվամիջոցը նշում է, որ 2024 թվականի փետրվարին «Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։