01/04/2024 18:14
Բայդենի վարչակազմը միտումնավոր խեղաթյուրում է «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության իրական պատկերը․ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ակտիվացրել է ջանքերը՝ խեղաթյուրելու մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության իրական պատկերը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է, որ Ջո Բայդենի վարչակազմը ակտիվացրել է ջանքերը՝ Ռուսաստանում մարտի 22-ին տեղի ունեցած լայնածավալ ահաբեկչության պատկերը խեղաթյուրելու ուղղությամբ։
Ակնհայտ է դառնում, որ Միացյալ Նահանգները, արդարացնելով Կիևի ոճրագործ ռեժիմին և նրան օգնություն տրամադրելով՝ հիմքեր է ստեղծում, որ ԱՄՆ-ին կասկածեն միջազգային ահաբեկչության մեջ ներգրավված լինելու մեջ»,- նշված է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունում։
Ռուսաստանի Դաշնության դեմ ահաբեկչություններ նախապատրաստելիս Կիևն օգտվում է ամերիկյան հետախուզության տրամադրած արբանյակային տեղեկատվությունից, հավելել են Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունում։
«Հարձակումներ կազմակերպելիս ուկրաինացիներն ակտիվորեն օգտագործում են ամերիկյան հետախուզության կողմից իրենց տրամադրված արբանյակային տվյալները»,- նշված է կառույցի հաղորդագրությունում։