ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջով․ Հայտարարություն

01/04/2024 16:54

ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջով․ Հայտարարություն


«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը․  

«ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին՝ ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարակության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքը նրա կողմից 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.)» օրենքի ուժ ունեցող փաստաթղթի հիմնական բովանդակության բացարձակ խախտումն է։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը փաստում է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի 146 հոդվածի 2 կետի համաձայն․ «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը», ինչպես նաև 152-րդ հոդվածի 1-ին կետով․ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը»: Հավելում ենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գխի 7-րդ հոդվածի 1-ին կետով․ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար»։

Մի քանի օրինակներով բացահայտենք վերոհիշյալ ծրագրի հռչակած հատկապես ռազմավարական նշանակության դրույթների և կառավարության իրականացրած քաղաքականության միջև ակնհայտ անհամապատասխանությունը։ Նախաբանի առաջին պարբերությունում նշվածէ՝ «Ծրագիրը հիմնված է 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի․․․․, ՀՀ քաղաքացիների առջև ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ․ ռազմավարության վրա»։

Ընթերցելով «Նախաբանի» կետերը, համոզվում ենք, որ ՀՀ Կառավարությունը կարևորագույն սկզբունքներ հռչակելով, գործնականում վիժեցրել է դրանց բովանդակային իրագործումը։ Այսպես, խոստում՝ «Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ։ Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է »։ Ինչպես անում են, առանց մեկնաբանության։

Ծրագրային խոստումները ենթակա էին պարտադիր կատարման, իսկ եթե դրանք ինչ-ինչ պատճառներով պետք է վերափոխվեին, ապա միայն ԱԺ կողմից ընդունված որոշումներից հետո։ Փաստ է, որ կառավարությունը ԱԺ չի դիմել և ինքնագլուխ իրականացրել է հայտարարածին հակառակ քաղաքականություն։

Մասնավորապես, գլուխ առաջին՝ «Անվտանգություուն և արտաքին քաղաքականություն»։

Մեջբերում՝ «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոններն են՝ Հայոց արդիականացվող բանակը, հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը , ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը և այլն»։

Ø Հայոց արդիականացվող բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։

Ø Ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացման տեսանկյունից, մրցունակ չէ, չի համապատասխանում արդիականացվող բանակի պահանջներին։ Դրա մասին են վկայում լայնածավալ զորավարժությունների բացակայությունը, ռազմական շքերթների իսպառ վերացումը, ինչը ժողովրդին և, հատկապես, թշնամուն, ի ցույց կդներ հայկական բանակի բացահայտ և թաքնված հզորությունը։

Ø Հայ-ռուսական ռազմավարական դաշինքին վերաբերող պարբերությունում ամրագրված արձանագրում-պարտավորությունները, ոչ միայն չեն կատարվել, այլ ամբողջությամբ տապալվել են։ ՀՀ կառավարությունը հարկ չի համարել դիմելու ԱԺ-ին՝ ռազմավարական դաշնակցի հետ իր կողմից խաթարված ծրագրի նոր սկզբունքները հաստատելու համար։ Կեղծ և մոլորեցնող նարատիվը, թե մենք հետապնդում ենք խաղաղության օրակարգ, միայն ոգևորում է թշնամուն՝ Հայաստանին նոր տարածքային պահանջներ պարտադրելու հարցում։

Ø «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին» պարբերությունում կառավարությունը հավաստիացրել է, որ «շարունակելու է ակտիվրեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին․․․ որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները»։

Թե ինչ քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված կառույցի հետ բնականոն կանոնադրական փոխհարաբերությունների խաթարումը, ապագայի քննարկման հարց է։ Սակայն փաստ է, որ ՀՀ կառավարությունը չի տիրապետում կամ միտումնավոր անտեսում է խորքային, արշխարհաքաղաքական գործընթացների կանխատեսումը։

Մեկ այլ օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ենթաբաժնում հատուկ շեշտվում է համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցում։ Ավելին, Արտաքին քաղաքականության ենթաբաժնում ուղղակի նշված է ՝ «Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են՝ Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը․․․․․․»։ Որպես կառավարության գլխավոր խնդիր է հայտարարվել «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը» և, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Այսինքն, ՀՀ կառավարությունը 2021թ․ չի էլ նախատեսում Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչել։ Իսկ արդեն մեկ տարի անց, ազգային-ազատագրական պայքարի արդյունք Արցախի Հանրապետության տարածքը ՀՀ վարչապետի բանավոր հայտարարությամբ Ադրբեջանի մաս ճանաչելը ոչ այլ ինչ է, քան գործող Սահմանադրության, Անկախության Հռչակագրի կոպտագույն խախտում և ևս մեկ լուրջ հիմք նրան անվստահություն հայտնելու համար։

Հաշվի առնելով, որ սույն Պահանջագրին կցում ենք մեր կողմից կազմված «100 պատճառ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար» գրքույկը, կանդրադառնանք նաև ՀՀ կառավարության վերջին հայտարարություններին միջպետական տարածքային փոփոխությունների վերաբերյալ։ Հիշեցնում ենք, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կամ զիջում, ինչպիսի «հիմնավորում» էլ որ ներկայացվի, կարող է իրականացվել միմիայն համաժողովրդական հանրաքվեի արդյունքում։ Հակառակ պարագայում դա սահմանադրական նորմի խախտում է՝ իր բոլոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցությունը 2021 թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է նախընտրական պայքարին և ստացել ՀՀ ընտրողների մեծամասնության քվեն ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական կողմնորոշումներին և նպատակներին վերաբերող այն հիմնադրույթներով, որոնք օգոստոսի 18-ին դարձել են իր ղեկավարած կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի առաջնահերթությունները։ ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ։ Սակայն 2021 թ․ ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը խախտել է իր իսկ ծրագրի գրեթե բոլոր հիմնադրույթները՝ իրականացնեով տրամագծորեն հակառակ ուղեգիծ, այսինքն՝ նա պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից՝ որպես իր ծրագիրը ձախողած, ժողովրդի քվեից զուրկ անձ։

Դիմելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պատգամավորներին, զգուշացնում ենք՝ յուրաքանչյուրդ կրում եք անձնական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի ճակատագիրը նախանշելու հարցում։

Հայի ազգային նկարագիրը ձևավորվել է որպես իր ինքնությունը պահպանող, ազգային արժեհամակարգին հավատարիմ, ընտանիքը պաշտպանող, Հայրենիքի և պետության համար մարտնչող, թշնամու առջև չընկրկող, արժանապատիվ մարդ։ Այսօր ձեր անհատական որոշումից է կախված՝ դուք համապատասխանու՞մ եք ներկայացված պահանջներին թե ոչ։

«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժում»։

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:43 Ս.Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների, սուրբ նոտարների հիշատակության օրն է Այսօր, 09:39 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:36 Լույս չի լինի Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կոնկրետ ի՞նչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ գրասենյակից չեն մանրամասնել Այսօր, 09:05 «Հրապարակ». ՔՊ-ն սկսել է գերազանցել դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում Այսօր, 09:03 «Փաստ». Հայաստանի իշխանություններն ուզո՞ւմ են հանրապետականների հետ Միացյալ Նահանգներում աշխատել Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանը տևական ժամանակ դիմումի վրա աշխատելուց հետո այն ուղարկում է ՄԻԵԴ Այսօր, 08:58 «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը գլուխ գովում, թե ընդդիմության հետ լեզու է գտնում, եթե ոչ մի ընդդիմադիր պաշտոնական այցերի չի մասնակցում Այսօր, 08:56 «Փաստ». Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը Այսօր, 08:53 «Հրապարակ». Լուլուն «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է պաշտպանել Անդրանիկ Քոչարյանին Այսօր, 08:52 «Փաստ». Արայիկ Հարությունյանի «կադրը» կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված Այսօր, 08:49 «Հրապարակ». Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան 06/11/2024 22:34 Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառները 06/11/2024 22:17 Նեթանյահուն զանգահարել է Թրամփին 06/11/2024 21:58 Լարսում կուտակումներ են. 300-ից ավելի հայկական բեռնատար սպասում է իր հերթին 06/11/2024 21:41 Պատրաստ ենք պատասխան հարված հասցնել Իսրայելին․ Ֆադավի 06/11/2024 21:21 Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին 06/11/2024 21:04 Որ հայ ծանրորդներն են մասնակցելու աշխարհի առաջնությանը 06/11/2024 20:47 Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալներ բերեց աշխարհի առաջնությունից․ Ինչպես են դիմավորել մարզիկներին ու մարզիչներին 06/11/2024 20:30 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չկա 06/11/2024 20:12 Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն՝ ովքեր են իրեն դիմել Աղազարյանի որդու գործով․ Armlur.am 06/11/2024 19:53 Ինչու էր խափանվել Telcell-ը 06/11/2024 19:37 Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվեց աշխատանքից 06/11/2024 19:20 Որոնք են էնտերովիրուսային վարակների հիմնական հարուցիչները 06/11/2024 19:03 Եվրոպական երկրները ցանկանում են ապագայում էլ Ուկրաինայի տարածքով ռուսական գազ ստանալ․ Նովակ 06/11/2024 18:45 Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը (Տեսանյութեր) 06/11/2024 18:15 Փաշինյանը կնոջ հետ մեկնեց Բուդապեշտ 06/11/2024 17:59 Միացյալ Նահանգները կարող է նպաստել, որ Ուկրաինայում հակամարտությանը վերջ տրվի․ Պեսկով 06/11/2024 17:42 Հարազատ եղբայրը դոնոր է հանդիսացել և փրկել քրոջ կյանքը 06/11/2024 17:26 ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ նոր նախագահից պահանջում է չաջակցել Իսրայելին 06/11/2024 17:09 Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք կշարունակենք իրագործել ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը․ Փաշինյանը՝ Թրամփին 06/11/2024 17:00 Վարժանք է անցկացվելու Նոյեմբերյանի Բարեկամավան բնակավայրում 06/11/2024 16:45 Ալեքս Սահակյանը և Սոնա Կրկյաշարյանը շախմատի աշխարհի պատանեկան առաջնության առաջատարներից են 06/11/2024 16:24 Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից. Քաղաքապետարան 06/11/2024 16:12 Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը 200 միլիոն դոլարի վարկ կստանա 06/11/2024 16:07 Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը. Քրիստինե Վարդանյան 06/11/2024 16:01 Ալիևն առաջարկել է օկուպացված Շուշիում հատուկ ներկայացուցիչ նշանակել 06/11/2024 15:52 ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների. «Փյունիկ»-ի հայտարարությունը 06/11/2024 15:40 Տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո 06/11/2024 15:32 Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողով 06/11/2024 15:12 Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտության է ենթարկվել 06/11/2024 15:11 «Օզոն» ընկերությանը պատկանող «Ford Transit»-ը կողաշրջվել է 06/11/2024 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք 06/11/2024 14:59 Աննա Հակոբյանը Մարիամ Փաշինյանից նոր լուսանկարներ է հրապարակել 06/11/2024 14:56 Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Թրամփին՝ հաղթանակի կապակցությամբ 06/11/2024 14:53 Եվրահանձնաժողովի նախագահը շնորհավորել է Թրամփին՝ կոչ արել միասին աշխատել ուժեղ անդրատլանտյան ծրագրի համար 06/11/2024 14:39 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում 06/11/2024 14:39 ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 06/11/2024 14:18 Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆ 06/11/2024 14:06 Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա. Գևորգ Պապոյան 06/11/2024 13:56 Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում. Գևորգ Պապոյան 06/11/2024 13:49 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին 06/11/2024 13:37 Օդի ջերմաստիճանը դարձյալ կնվազի 06/11/2024 13:32 ԱՄՆ-ում և Վրաստանում ժողովուրդը կամք ցուցաբերեց, իսկ ՀՀ ժողովուրդը հանձնվեց, ինքը չի որոշում իր ճակատագիրը. Ստեփան Դանիելյան 06/11/2024 13:12 ԱԺ հանձնաժողովը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը 06/11/2024 12:43 Թրամփը շնորհավորանքներ է ստանում. Ուկրաինայի նախագահը նշել է՝ անհամբեր սպասում է անձամբ շնորհավորելու 06/11/2024 12:40 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները «Վարդան Աճեմյանի» անվան դրամատիկական թատրոնին փոխանցեցին սպասված նվերը (Տեսանյութ) 06/11/2024 12:37 Ամերիկան ​​«թևակոխելու է ոսկե դար». Թրամփը հայտարարել է, որ Աստված իրեն մահափորձից «հենց այնպես չի փրկել» 06/11/2024 12:33 Քայլաշ Սաթյարթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության երեխայակենտրոն քաղաքականությունը 06/11/2024 12:28 Ուկրաինայի կողմից կռված հայ վարձկանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում 06/11/2024 12:23 Մաղթում ենք, որ Ադրբեջանի պատմական հաղթանակը մոտ ապագայում ամրապնդվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Էրդողան 06/11/2024 12:20 «Բա ե՞րբ էլի կգաք խոսենք». Ալեն Սիմոնյանը փողոցում քաղաքացիների հետ հետաքրքիր զրույցի է բռնվել 06/11/2024 12:15 Ի՞նչ սպասել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից, ինչպե՞ս կազդեն հայ-ամերիկյան հարաբերությունների վրա 06/11/2024 12:08 Հնարավոր կլինի պարզել և որոշել ծառի տարիքը, հատման վաղեմությունը, կտրման պահին նրա կենսական վիճակը և աճի տեղանքը 06/11/2024 12:04 Սնուփ Դոգի պահանջով համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացվել. Factor.am 06/11/2024 12:01 Գազի լիցքավորման խաբեություն. լրագրողի ահազանգը՝ «Լճափ» բենզալցակայանից 06/11/2024 11:57 Հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում. կայացել է Ալիև-Էրդողան հանդիպում 06/11/2024 11:53 Այսօր պատմություն ենք կերտել, սա պարզապես խելահեղություն է. ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփ 06/11/2024 11:50 Խարդախության դեպք՝ Երևանում․ «Ռոյալ Մյուզիք Հոլլ»-ի երգչուհու բանկային քարտից հափշտակել են խոշոր չափի գումար 06/11/2024 11:39 Ամերիկայի ժողովուրդն այս գիշեր Դոնալդ Թրամփին փոփոխությունների «բյուրեղյա մանդատ» է տվել. Իլոն Մասկ 06/11/2024 11:32 Հակոբ Սիմիդյանը չի մեկնելու Լոնդոն՝ «Չելսի»-«Նոա» խաղը դիտելու. Հերքում 06/11/2024 11:30 Մակրոնն ու Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը 06/11/2024 11:22 Դոնալդ Թրամփի կողմնակիցները նշում են իրենց հաղթանակը. սպասվում է Թրամփի ելույթը (Տեսանյութ) 06/11/2024 11:15 Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 06/11/2024 11:11 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք (Տեսանյութ) 06/11/2024 11:10 Հանրապետականները մեծամասնություն են ստանում Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում 06/11/2024 11:07 Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցից 11-ամյա երեխան «Գլխուղեղային վնասվածք»-ով տեղափոխվել է Երևան 06/11/2024 10:58 Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում. The Hill 06/11/2024 10:57 Կոմիտասի պողոտայում 26 և 27 տարեկան օտարերկրացիների վեճն ավարտվել է մարմնական վնասվածքներով 06/11/2024 10:56 Իրանում Հայաստանի նկատմամբ կարծիքի ձևավորման հարցում լուրջ ազդեցություն ունեցողները Երևանում են 06/11/2024 10:53 Ադամ Շիֆն ընտրվեց ԱՄՆ Սենատոր՝ Քալիֆորնիայից 06/11/2024 10:47 Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Արմեն Աշոտյան 06/11/2024 10:45 Լիլիթ Մակունցն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիայի ընտրատեղամասեր 06/11/2024 10:38 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում 06/11/2024 10:35 Երևանի և Անկարայի հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո. Ֆիդան 06/11/2024 10:33 «Ժողովուրդ». ՀԿ-ները պահանջում են հրապարակավ գնահատական տալ Ալեն Սիմոնյանի վարվելակերպին 06/11/2024 10:23 Բարերար Կարեն Վարդանյանը 119 մլն. դրամ աջակցություն է տրամադրել ռազմամարզական 2 վարժարաններին (Տեսանյութ, Լուսանկարներ) 06/11/2024 10:06 Ադրբեջանի ԱԽ քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթե բռունցքով»․ Աբրահամյան 06/11/2024 09:59 «Ժողովուրդ». ՔՊ-ականներն իրենց միջոցներո՞վ են պատրաստվում մեկնել Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու 06/11/2024 09:51 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին ե՞րբ են պատրաստվում «հարցաքննել» 06/11/2024 09:45 «Հրապարակ». Սիսիանի նորընտիր ղեկավարը «կարևոր» որոշում է կայացրել. հարազատ քեռուն պատվոգիր է հանձնել 06/11/2024 09:43 «Ժողովուրդ». ԱԺ հյուրասիրությունների պայմանագրում 20 գրամ սև ձկնկիթը վերնագրված է «պետության կարիքների համար» 06/11/2024 09:42 «Հրապարակ». Ինչու են որոշել մինչև ապրիլ երկարաձգել արցախցիներին տրվող սոցիալական ծրագիրը 06/11/2024 09:40 «Ժողովուրդ». Մի շարք ՔՊ-ականներ կկանչվեն դատարան 06/11/2024 09:37 «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանի տեղակալն Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի համանախագահ. նման կարգավիճակ բուհերի պատմության մեջ չկա 06/11/2024 09:33 «Ժողովուրդ». «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊ ընկերության դեմ արշավ է սկսվել 05/11/2024 22:31 ՔՊ-ն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուներ է առաջադրել 05/11/2024 22:07 Ե՞րբ է պետք սկսել ծանրալսության բուժումը