01/04/2024 17:08
Ռուսաստանում խստացնում են միգրացիոն օրենսդրությունը․ ժամանակավոր կեցության ժամկետը կկրճատվի, օրենքը խախտող միգրանտներին կարգելվի ծառայություններ մատուցել
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության կողմից պատրաստվել է միգրացիոն քաղաքականության մասին օրինագիծ, որով սահմանվում են Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս օտարերկրացիների կենսաչափական նույնականացման իրավական հիմքերը, ինչպես նաև նախատեսում է օտարերկրացիների ժամանակավոր կեցության ժամկետի կրճատում՝ մինչև 90 օր՝ մեկ տարվա ընթացքում։ Նախկինում օտարերկրացիների համար Ռուսաստանում ժամանակավոր կեցության ժամկետն էր մինչև 90 օր՝ կես տարվա ընթացքում։
ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ նախագծով առաջարկվում է նաև օտարերկրացիների որոշ խմբերի համար ներդնել կեցության վերահսկողության ռեժիմ, ուժեղացնել վերահսկողությունը գործատուների կամ օտարերկրյա աշխատուժ ներգրավող ծառայությունների նկատմամբ, պետական մարմիններին, կազմակերպություններին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց արգելել միգրացիոն օրենսդրությունը խախտած սուբյեկտներին որևէ ծառայություն մատուցել։