01/04/2024 14:52
Պաշտոնապես Ադրբեջանում պահվող 23 հայերի վերադարձի առնչությամբ կան քաղաքական քննարկումներ, բայց դրանք ունեն երկրորդական նշանակություն. Սահակյան
Պաշտոնապես Ադրբեջանում պահվող 23 հայերի վերադարձի առնչությամբ բնականաբար կան քաղաքական քննարկումներ։ Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Բայց այս քաղաքական քննարկումներն ունեն երկրորդական նշանակություն։ Այսինքն՝ բանակցություների առաջնային օբյեկտը ոչ թե այս անձանց հայրենադարձումն է, այլ հիմնականում բանակցություններն ընթանում են միջպետական խնդիրների շուրջ, այդ թվում՝ Խաղաղության խաչմերուկի։ Եվ կողմերն ունեն համաձայնություն, որ խնդիրները լուծվելուց հետո, որպես ածանցվող երկրորդական հետևանք, կհայրենդարձվեն նաև այնտեղ պահվող հայերը»,-ասաց նա։
Սահակյանի կարծիքով՝ բարձրաստիճան ղեկավարներն ամենավերջում կհայրենդարձվեն․«Այն պահին, երբ Ադրբեջանն առավելագույնս ներքաղաքական և արտաքին քաղաքական նպատակներով օգտագործած կլինի նրանց գործոնը»։