01/04/2024 20:19
Ուկրաինացիներն այսուհետև կարող են օնլայն ամուսնանալ
Ուկրաինայի կառավարությունը ամուսնություններն առցանց գրանցելու մասին որոշում է ընդունել, այդ մասին հայտնել է երկրի Թվային տեխնոլոգիաների նախարարությունը։
Նշվում է, որ դրա համար հարսն ու փեսան պետք է համաուկրաինական «Действие» առցանց ծառայության միջոցով հայտ ներկայացնեն, որից հետո քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատակիցը տեսակապով կվարի ամուսնության գրանցման արարողությունը, իսկ նորապսակները ամուսնության վկայականի ներքո էլեկտրոնային ստորագրություն կդնեն։
Ուկրաինայի թվային տեխնոլոգիաների նախարար Միխայիլ Ֆյոդորովը հայտարարել է, թե հավելվածի միջոցով ամուսնության գրանցումը առավելագույնս աապահով է․ անցնելու է ստուգման ու վավերացման մի քանի փուլ։