02/04/2024 17:00
3 ամսում Ուկրաինան 80 000 զինծառայող է կորցրել, 14 000 միավոր զենք ու զինտեխնիկա․ Շոյգու
Ուկրաինայի զինված ուժերում մարդկային կորուստները գերազանցում են 80 000-ը, ոչնչացվել է 14 000 միավոր զենք, ՌԴ ԶՈՒ հրամկազմի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն։
«Հունվարից սկսած՝ Ուկրաինայի ԶՈՒ կորցրել է ավելի քան 80 000 զինծառայող, 14 000 միավոր տարբեր տեսակի զենք ու զինատեսակ, այդ թվում՝ 1200-ից ավելի տանկ ու զրահապատ տեխնիկա»,- ասել է Շոյգուն։