02/04/2024 21:17
Մոլդովան չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից
Մոլդովան մտադիր չէ չեղարկել ԱՊՀ-ի շրջանակներում կնքված բոլոր համաձայնագրերը, քանի որ դա խնդիրներ կստեղծի երկրի քաղաքացիների համար, հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ և երկրի իշխող կուսակցության ղեկավար Իգոր Գրոսուն՝ «Радио Молдова»-ի եթերում։
«ԱՊՀ շրջանակներում մոտ 300 համաձայնագիր է կնքվել։ Չենք կարող ասել, որ այսօր բոլորը չեղարկում ենք, դա նույնիսկ չի էլ դիտարկվում։ Դա խնդիրներ կառաջացնի մեր քաղաքացիների համար»,- ասել է Գրոսուն՝ հավելելով, որ չեղարկվում են միայն հնացած և չկիրառվող համաձայնագրերը։