02/04/2024 16:00
1000 արցախցի ստացել է ՀՀ քաղաքացիություն, ևս 1500-ը դիմում է ներկայացրել. Արմեն Ղազարյան
1500-ից ավելի արցախցի ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել. ԱԺ-ում Factor.am-ի հետ զրույցում ասել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Ըստ նրա՝ ՀՀ նախագահի հրամանագրով շուրջ 1000 արցախցի ստացել են ՀՀ քաղաքացիություն։
Արմեն Ղազարյանը չի կարող ասել, թե ինչու է այդքան պակաս դիմումներ. «Անձանց կամարտահայտության դրսևումն է, այսքան անձ է այս պահի դրությամբ ճիշտ համարել ՀՀ քաղաքացիություն ստանալ, դիմում է ներկայացրել և ստացել է»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ստիպողաբար կառավարության պահանջին, որ եթե չստանան ՀՀ քաղաքացիություն, չեն կարող բնակարանային ծրագրին մասնակցել, Ղազարյանը նշեց, որ տրամաբանական է այդ պահանջը։ «Դա վերադարձի հնարավորության հետ կապ չունի»,-ասաց նա։