02/04/2024 16:39
Փաշինյանն ասաց, որ խնդիրներ կառաջանան․ եթե ՀՀ-ինը չեն, ո՞նց չտանք այդ գյուղերը. Ղալումյան
Նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց այն, որ խնդիրներ առաջանալու են, նշել է նաև վարչապետ Փաշինյանը՝ բնակիչների հետ հանդիպմանը, մենք գտնում ենք, որ դա պետք է անենք․ լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ուղղված Ոսկեպար համայնքի բնակիչների ուղերձում տեղ գտած մտահոգություններին։
Նա նաև նշեց, որ Տավուշից ոչ մի բնակավայր չի հանձնվելու. «Դրանք Տավուշի մարզում չեն։ ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն՝ Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում այդ չորս բնակավայրերը չկան։ Դրանք Տավուշի մարզինը չեն, հետևաբար, Հայաստանինը չեն»։
Ղալումյանը նաև հայտարարեց, որ բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ՝ վերջինի կողմից գրավված հայկական բնակավայրերը «ադրբեջանական այդ գյուղերով» փոխանակելու ուղղությամբ. «Բանակցությունների միջոցով պետք է փորձենք հասնել դրան»։