02/04/2024 22:11
ԵՄ-ին դժվար ժամանակներ են սպասվում․ Միշել
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ին դժվար ժամանակներ են սպասվում։ Այդ մասին նա ասել է լրագրողներին՝ Վիլնյուսում, որտեղ ժամանել են նաև Բուլղարիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Չեխիայի ղեկավարները՝ քննարկելու ԵՄ քաղաքականության առաջնահերթությունները։
«Մեզ սպասում են շատ մեծ դժվարություններ ու մարտահրավերներ։ Անհրաժեշտ է անել հնարավորը՝ ԵՄ-ն ամրապնդելու համար, անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Միշելը։
Նա հայտարարել է նաև, որ պետք է շարունակեն օգնել Ուկրաինային։
«Պետք է մոբիլիզացնենք բոլոր ֆինանսական, ռազմական ռեսուրսները»,- ասել է Միշելը։
ԵՄ-ի առաջնահերթություններից մեկն էլ, նրա խոսքով, տնտեսությունն ամրապնդելն է։
«Միասնական շուկան մեզ համար շատ կարևոր է. այն պետք է ամրապնդվի, ավելի շատ ներդրումներ պետք է կատարվեն»,- ասել է Եվրամիության խորհրդի նախագահը՝ հավելելով, որ ոչ պակաս կարևոր է ԵՄ երկրների միջև միասնության պահպանումը։