02/04/2024 15:22
Պետելը կոչ է արել Բորելին ԵՄ բարձր ձայնով հաստատել, որ Հայաստանն ագրեսոր չէ և Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ ծրագիր չունի
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը հայտարարել է, որ Հայաստանն ագրեսոր չէ և որևէ ծրագիր չունի հարձակվելու Ադրբեջանի վրա։
Նա նաև կոչով դիմել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին։
«Հիմնվելով ՀՀ-ում ԵՄ մոնիտորինգային առաքելության վրա՝ Տոյվո Կլաարը հստակ հայտարարել է, որ ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ չի նկատվել։ Ջոզեֆ Բորել, հրատապ է, որ Դուք խոսեք ԵՄ բարձր ձայնով՝ հաստատելու ձեր հատուկ ներկայացուցչի հայտարարությունը. Հայաստանը ագրեսորը չէ և Ադրբեջանի վրա հարձակվելու ծրագիր չունի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավորը։