02/04/2024 22:48
«ԱՄՆ-ն ոչ մի առնչություն չունի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման հետ»․ Քիրբի
Վաշինգտոնը Թեհրանի հայտարարությունների կապակցությամբ վստահեցնում է, որ ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ձեռնարկած հարձակմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամհանին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն պատասխանատու է Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարվածի համար:
«Թույլ տվեք հստակեցնել։ Մենք ոչ մի առնչություն չունենք Դամասկոսում տեղի ունեցածի հետ։ Մենք ոչ մի կերպ չենք մասնակցել դրան»,- ասել է Քիրբին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով իրանական կողմի հայտարարությունը։