02/04/2024 12:59
Հայոց հզոր բանակն այլընտրանք չունի, եթե ցանկանում ենք լինել որպես ազգ ու պետականություն. Արտակ Բեգլարյան
Հայոց հզոր բանակն այլընտրանք չունի, եթե ցանկանում ենք լինել որպես ազգ ու պետականություն, այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հիշենք ու գնահատենք. այսօր ապրիլյան պատերազմի ութերորդ տարելիցն է:
Շնորհակալություն բոլորին, ովքեր այն ժամանակ պահեցին հայրենիքը՝ կյանքի, արյան, քրտինքի, ոգու ու ջանքի շնորհիվ:
Ցավոք, մարդկային էությունն է, որ կորցնելուց հետո սկսում է ավելի լավ գնահատել կորցրածը:
Հայոց հզոր բանակն այլընտրանք չունի, եթե ցանկանում ենք լինել որպես ազգ ու պետականություն»,- Facebook-ում գրել է Արտակ Բեգլարյանը։