02/04/2024 10:23
Կշարունակենք Հայաստանի և Ադրբեջանի համար հստակեցնել, որ էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ․ Մեթյու Միլլեր
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով կայանալիք բարձր մակարդակի հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ, ճեպազրույցի ընթացքում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Սա հանդիպում է ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Հայաստանի միջև, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան, մարդասիրական օգնությունը, աջակցությունը փախստականներին և աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Միլլերը՝ հավելելով, որ հանդիպումը տարածաշրջանային ուղղվածություն չունի։
Նա ընդգծել է՝ կշարունակեն Հայաստանի և Ադրբեջանի համար հստակեցնել, որ էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ։