02/04/2024 14:49
Ո՞ր դեպքերում են տուգանքները խստացվել ու մեղմացվել․ ՆԳՆ-ն փոփոխություններ է ներկայացրել (Տեսանյութ)
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր։
Միաժամանակ՝ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։
1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք և կկիրառվի 2 տուգանային միավոր։
Փոփոխությունները կգործեն ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների նկատմամբ։
Նշվում է՝ երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է։