02/04/2024 09:59
«Հրապարակ». ՔՊ թիմում այնպիսի ստրկական մթնոլորտ է, որ անգամ որևէ փոխնախարար չի համարձակվում մասնակցել պատարագին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած զատկական պատարագին իշխանական ողջ կաստայից որևէ պաշտոնյա ներկա չէր, ի տարբերություն անցած տարվա, երբ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կար։ ՔՊ թիմում այնպիսի ստրկական մթնոլորտ է, որ անգամ որևէ փոխնախարար չի համարձակվում մասնակցել պատարագին, քանի որ շեֆը խոր ատելություն ունի եկեղեցու առաջնորդի և հոգևոր դասի նկատմամբ։ Փաշինյանն ու թիմակիցները կարծում են, թե Զատկի շնորհավորական ուղերձներով, սաղմոս կարդալով կամ Քրիստոսի հետ համեմատվելով, լրացնում են այդ բացը։
Մարտի 30-ին Արտաշատում կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է. «Հիսուս Քրիստոսն առաջնորդի իդեալական կերպար է, երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։ Նա երկրագնդի վրա շատ բան է փոխել երբեմն թվացյալ պարտությունից հետո կամ դրա միջոցով: Ես երբեմն այս բանաձևն ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության և մեր կուսակցության հետ: Մեր քաղաքական առաքելությունն էլ բազմիցս մեռել է և բազմիցս հառնել է»»։