03/04/2024 13:04
Հարցվածների 54 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան. ովքե՞ր են նրանք
Մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների շրջանում հարցումներ են իրականացվել։ Քաղաքացիներին հարց է տրվել՝ արդյո՞ք ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։
Հարցումներին մասնակցել է 1101 մարդ։
Հարցվածների 54 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։
«Ես կարծում եմ՝ այսպիսի ցուցանիշներ երբևէ չեն գրանցվել, կարող եմ ասել, որ մեր կողմից իրականացված հետազոտություններում երբևէ նման բարձր ցուցանիշ չի եղել, քանի որ 2019 թվականին 44 տոկոսն էր կարծում, որ կան քաղբանտարկյալներ, 2020-ին՝ 23 տոկոսը։ 54 տոկոսին հարցրել ենք, թե ովքեր են քաղբանտարկյալները․ 47.5 տոկոսը նշել է Արմեն Աշոտյան, 26.1 տոկոսը՝ Մամիկոն Ասլանյան, 12.1 տոկոսը՝ Նարեկ Սամսոնյան, 7.6 տոկոսը՝ Արտակ Գալստյան։ 34 տոկոսը չի կարողացել նշել, թե ովքեր են»։