03/04/2024 10:28
Երևանն ընդունել է մի կեցվածք, որի մասին արդեն Արևմուտքում ոչ ոք լուրջ չի խոսում․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հին քաղաքակրթությունը Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են․ այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանը հին մշակույթ ունեցող երկիր է, պետական կառուցվածք է և սրանք պետականության այն հիմքերն են, որոնք հազարամյակներով են գալիս։ Նրանք հազարամյակների պատմություն ունեն։ Իսկ այսօր պաշտոնական Երևանն ընդունել է մի կեցվածք, որի մասին արդեն Արևմուտքում ոչ ոք լուրջ չի խոսում»,-ասել է նա։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ դեպի ԵՄ ճանապարհը երկրի համար «ամենացանկալի և ճիշտ տարբերակն է, որին մենք պետք է գնանք»: