03/04/2024 15:08
Լեռնային Ղարաբաղից երկու անձ տեղափոխվել է Հայաստան
Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ, «Լուրերին» ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ նրանք տեղափոխվել են իրենց ցանկությամբ։
Նրանք ամուսիններ են՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը։
Ըստ Ամատունու՝ Լեռնային Ղարաբաղում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում են մոտ 20 հայի: Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ:
Նշենք, որ MediaHub-ն այսօր գրել էր, որ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հայերից Սարգիս Գալստյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, իբր թե Ադրբեջանի կողմից նշանակվել էր Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Հայաստան։ Կայքի տեղեկություններով, սակայն, Գորիսում նրան ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։