02/04/2024 22:32
Դժվար է ասել, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան անվտանգության այն երաշխավորն է, որը պետք է Հայաստանին․ ռուս վերլուծաբանը՝ տարածաշրջանում զարգացումների մասին
ՆԱՏՕ-ն չի ձգտում անմիջական պատասխանատվություն ստանձնել հարավկովկասյան տարածաշրջանում, և Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսակցությունները լուրջ չեն, փորձագիտական քննարկման ժամանակ կարծիք է հայտնել Ազգային ռազմավարության ռուսական ինստիտուտի նախագահ Միխայիլ Ռեմիզովը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը, ապա դա լուրջ չէ։ ՆԱՏՕ-ն չի ձգտում անմիջական պատասխանատվություն ստանձնել այդ տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը տեխնիկապես կարող է դա անել, Թուրքիան է: Բայց հազիվ թե Թուրքիան անվտանգության այն դոնորն է, որը պետք է Հայաստանին»,- ասել է ռուս վերլուծաբանը։