03/04/2024 15:54
Հող տալը հակասահմանադրական է, չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ․ Գրիգորի Խաչատուրով․ MediaHub
Գեներալ մայոր Գրիգորի Խաչատուրովն այսօր դատարանի դիմաց MediaHub-ի հետ զրույցում անդրադարձել է Տավուշի մարզից որոշ տարածքներ թշնամուն հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
«Չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ, ագրեսորը մնում է ագրեսոր, հող տալը հակասահմանադրական է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե խաղաղության հնարավո՞ր է հասնել այս ճանապարհով՝ գեներալ Խաչատուրովն ասել է. «Սկզբից խաղաղությունն է լինում, հետո նոր սկսում են դելիմիտացիան և դեմարկացիան»:
Խաչատուրովը չի ցանկացել այլ հարցերի պատասխանել, միայն ասել է, որ նախկինում ինչ հայտարարություն տարածել է, դրանք հիմա էլ ուժի մեջ են, և ոչինչ չի փոխվել: