03/04/2024 18:45
«Ապրիլի 5-ի հանդիպումը Ադրբեջանի դեմ չէ»․ Բլինքենն՝ Ալիևին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առիթն ապրիլի 5-ին կայանալիք Ուրսուլա ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումն է։
Բլինքենն Ալիևին վստահեցրել է՝ հանդիպումն Ադրբեջանի դեմ ուղղված չէ։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին ասել է, որ իրեն հայտնի է՝ կայանալիք հանդիպումն անհանգստություն է առաջացրել ադրբեջանական կողմի մոտ, ուստի ինքը հարկ է համարում պարզաբանել, որ հանդիպման թեման Հայաստանի տնտեսական զարգացումն է։