03/04/2024 14:38
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը` ՍԴ դատավորի թեկնածու առաջարկելու մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը»,- ասվում է հայտարարությունում։