03/04/2024 22:09
Երկիրը վերածել են «քաղբանտարկյալների բաստիոնի»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է,
«Արմեն Աշոտյանի գործով դատավարություններն աստիճանաբար վերածվում են բաց դասախոսության, որտեղ քննարկվում է ամեն ինչ, բացի Արմենին վերագրվող արարքից:
Ինչո՞ւ, որովհետև այդտեղ նյութ, քննարկման առարկա չկա ու չի էլ կարող լինել:
Ուշադրություն դարձրեք նաև մյուս քաղբանտարկյալների գործերին:
Նարեկ Մալյանի դատավարությունը կատակերգության ժանրում է, Մամիկոն Ասլանյանի գործով դատավարությունը կոնկրետ սարսափ ժանրից է` մարդը ընտրություն հաղթելու և գործարքի չգնալու պատճառով 24 ամիս է` նստած է:
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի արկածների նոր եթերաշրջանը դեռ նոր է սկսվում, սակայն անակնկալներն առջևում են:
Մի խոսքով, սրանք երկիրը վերածել են «քաղբանտարկյալների բաստիոնի», իսկ թե ուր ենք շարժվում` վաղուց պարզ էր»: