03/04/2024 15:37
Սիրուն է չէ՞ հնչում՝ Աշոտյանից և մնացածից 905 մլն պահանջել, երբ 905 մլն-ի հետ Աշոտյանը կապ չունի․ Աթանեսյան
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ հանրային մեղադրողի ներկայացրած հայցադիմումը ուղիղ խոսում է քաղաքական հետապնդման մասին, երբ ներկայացվում է, որ Աշոտյանից և մնացածից 905 մլն են պահանջել։
«Նման հայցադիմումում առանձնացած չեն պատասխանողները, և առանձին պահանջ ամեն մեկին ուղղված չէ։ Ես կասկածի տակ չեմ դնում հանրային մեղադրողի գիտելիքները, բայց սա իրենց մեղքը չէ։ Չի հնչում չէ՞ Լարիսա Բարսեղյանից պահանջել 700 մլն, Աշոտյանից 38 մլն։ Կասեն էտ ո՞վ է, Աշոտյանի գործով անցնող ինչ-որ անձ Լարիսա Բարսեղյանը։ Բայց սիրուն է չէ՞ հնչում Աշոտյանից և մնացածից 905 մլն պահանջել։ Այ սա հնչում է․․․»,-ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ սա իրավաբանորեն անթույլատրելի է։
«Այս հայցապահանջը քննարկման ենթակա չէ, այս տեսքով պարզապես վերադարձվում է միանգամից։ 905մլն-ի հետ Աշոտյանը կապ չունի և պետք է վերադարձնել, ես ոչինչ չեմ սովորեցնում, ինձ թույլ էլ չեմ տա, էլ ինչը քննարկենք»,-ասաց նա և նշեց, որ ուզում է հանրությանն էլ պարզ դառնա, որ 905 մլն-ի հետ Աշոտյանը կապ չունի։