03/04/2024 16:45
Աշոտյանի գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունը դատարանը մերժեց
Արմեն Աշոտյանի գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունը դատարանը մերժեց։
«Գտնում եմ հայցը չի բավարարում դատավարության պահանջները։ Գույքային հայց հարուցվում է մեղադրյալի կամ այն անձի դեմ, որոնց վրա կարող են գույքային պատասխանատվություն դնել մեղադրյալի գործունեության համար»,-ասաց դատավոր Վահե Դոլմազյանը և նշեց, որ հայցադիմումում նշված է մեղադրյալներից յուրաքանչյուրի դեմ պահանջ։
«Բայց եթե 4 մեղադրյալներից պահանջ է ներկայացվում 905 մլն գույքային վնաս, պետք է, օրինակ, նաև պատճառաբանվեր, թե ինչու մեկ մեղադրյալից պետք է գույքային պատասխանատվություն ստանալ։ Նման պատճառաբանություններ ներկայացված չեն հանրային մեղադրողների կողմից, ուստի հայցադիմումը վերադարձվում է ձեզ»,-ասաց դատավորը։