03/04/2024 17:48
Ռուսաստանում Իսրայելի դեսպանն ուշագրավ հայտարարություն է արել Իրանի հետ «հնարավոր ռազմական բախման» մասին
Իսրայելը միշտ է պատրաստ Իրանի հետ ուղիղ ռազմական բախմանը, հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնե Հալպերինը։
«Իսրայելը միշտ պատրաստ է և պատրաստվում է»,- ասել է Իսրայելի դեսպանը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե Իսրայելում հնարավոր համարու՞մ են ուղիղ ռազմական բախումն Իրանի հետ և պատրաստվու՞մ են դրան։
Դեսպանը հայտարարել է նաև, թե իրենք պատրաստ են նաև Իրանի կողմից հնարավոր հարվածին՝ ի պատասխան Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական հարձակման։
«Միշտ պետք է պատրաստ լինել պաշտպանվելու»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, թե «երբ Իսրայելին սպառնում են ոչնչացնել, ապա դրան պետք է լրջորեն վերաբերվել ու լինել պատրաստ»։
Ռուսաստանում Իրանի դեսպանը նշել է նաև, թե իրենք ոչինչ չունեն ասելու՝ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա հարձակման առնչությամբ։
«Հարվածը ոչ թե հյուպատոսության, այլ դրա կողքին գտնվող շենքի վրա է եղել»,- ասել է նա։