03/04/2024 14:59
Լավ, դուք գետինը չեք մտնո՞ւմ, որ շարունակում եք լռել․ Նաիրա Զոհրաբյանը՝ միջազգային կառույցներին (Տեսանյութ)
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը դիմելով ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցներին՝ հարցրեց․
«Լավ, դուք գետինը չեք մտնո՞ւմ։ Լավ դուք չեք ամաչո՞ւմ, երբ գետնին պառկեցնելով ձեռնաշղթաներ են հագցնում Նարեկ Սամսոնյանին, երբ ինքը որևէ դիմադրություն ցույց չէր տալիս։ Սա քաղաքական, իրավական խայտառակ պրոցես է, իսկ դուք շարունակում եք լռել, դիկտատուրական այս երկիրը համարում եք ժողովրդավարական բաստիոն»։