03/04/2024 14:22
Ես այս գործը հաղթել եմ, եթե հարցվածների 95%-ը Աշոտյանին քաղբանտարկյալ է համարում․ Փաստաբան (Տեսանյութ)
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցման արդյունքներին, ըստ որոնց, հարցվածների 95 տոկոսն Աշոտյանին քաղբանտարկյալ է համարում՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանն արձագանքեց, որ դա իր հաղթանակն է համարում։
«Ես այս գործը հաղթել եմ։ Իրականում Արմենը կալանքի տակ է, բայց սա քաղաքական գործ է, այստեղ չկա իրավաբանություն, որը մենք շատ արագ ապացուցեցինք»,-ասաց, նաև նշեց, որ նման գործերը հանգուցալուծվում են քաղաքական որոշմամբ, իսկ թե ինչպիսին կլինի՝ ժամանակը ցույց կտա։
Աթանեսյանը նշեց, որ դատավարությունից ակնկալիքներ չունեն, քանի որ որոշումները կայացվում են այլ տեղում։