03/04/2024 15:20
Եթե անգամ այսօր հայ-ռուսական հարաբերությունները բարդ ժամանակներ են ապրում, երբեք աշխարհաքաղաքական զարգացումները չեն կարող ստվեր գցել բարեկամական վերաբերմունքի վրա. Արշակ Կարապետյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձի առթիվ, որը կնքվել է 1992թ․ ապրիլի 3-ին։
Նա նշել է, որ երկու անկախ պետությունները շարունակողն են դարձել հայ-ռուսական հարաբերությունների դարավոր բարեկամության, որն ունի դարերի պատմություն և սկիզբ է առնում Վլադիմիր Մեծի օրերից՝ դեռ Կիևյան Ռուսիայի ժամանակներից։
«Մեր դարավոր բարեկամությունը նախ խարսխված է քրիստոնեական հավատքով, ապա պատմամշակութային հարուստ ժառանգությամբ նաև ռազմաքաղաքական բարեկամությամբ։ Մենք երբեք չենք մոռանում, որ միայն ռուս զինորն է կռվել հայ ժողովրդի կողքին, իսկ հայ զինվորի փառքը բարձր է գնահատվել թե ռուսական կայսրության և թե խորհրդային միության տարիներին։
Եթե անգամ այսօր հայ-ռուսական հարաբերությունները բարդ ժամանակներ են ապրում, երբեք աշխարհաքաղաքական զարգացումները չեն կարող ստվեր գցել երկու ժողովուրդների բարեկամական վերաբերմունքի վրա։ Մենք հզոր ենք միասին, որը կենսական կարևորություն ունի հայ ժողովրդի համար։ Մաղթում եմ բոլորիս բարեկեցություն և խաղաղության վերահաստատում»,- Facebook-ում գրել է Կարապետյանը։